Իմ պլանշետի դեմքից

Ես պլանշետն եմ. իմ տերը Ավետիսն է: Իր ծնողները ինձ առել էին խանութից ու նվիրել Ավետիսին: Ավետիսը լավ էր ինձ վերաբերվում միայն թե աննկատ լցվում էր հիշողությունը, ու ես հազիվ էի դիմանում: Նաև ինքը անընդհատ բողոքում էր ինձնից, երբ ուզում էր խաղ քաշել, ջնջում էր մի քանի ծրագիր, իսկ հետո բողոքում, որ չեր լինում քաշել, այնուհետև փորձում էր հետ քաշել էն ծրագրերը, բայց դրա համար չէր հերիքում տեղը, ու ինքը ավելի շատ էր զայրանում: Էդ բաները չհաշված՝ մնացած ամեն ինչ լավ էր, բայց մի օր ինքը սկսեց ինձ տանել դպրոց համակարգչի փոխարեն ու ամեն օր գնում-գալիս էի պայուսակի մեջ դեսուդեն-դեսուդեն: Հետն էլ ամեն անգամ բացում էր իր բլոգը ու շատ տարբեր բաներ գրում: Նաև կային դասեր, որոնց ժամանակ ինքը բացում էր բլոգը ու ոչ մի բան չէր անում: Բախտս բերեց հետո. չնայած ինքը ունեցավ նաև հեռախոս, ոնց որ անունը Redmi not 12 pro, ի դեպ, մոռացել էի ասել, որ իմ անունը Samsung galaxy tab a7: Որոշ ժամանակ անց Ավետիսը սկսեց անընդհատ ինձնով օգտվելուց հանել-դնել իմ պատյանը: Բախտս էլի բերեց փոխեցին պատյանը ու էլ Ավետիս էլ նման բաներ չի անում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *