Մայրենի

Մայրենի 29.10.2023

Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին: 

Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.

-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.

-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:

-Այո:

-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետոˆ:

-Հետո՝ վեզիր:

-Հետոˆ:

-Փոքրարքա:

-Հետո:

-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում

Առաջադրանքներ

1.Դուրս գրեք տեքստից ձեզ անծանոթ բառերը և գրեք նրանց հոմանիշները։

միջօրե – կեսօր

դերվիշ – թափառական

անպակառ – անամոթ

նվաղուն – քնկոտ

վես – վեհ

ճոխ – շքեղ

2.Գրեք թե,որն է տեքստի ասելիքը։ Ոչինչը ավելի մծա ,քան թաքավորը:

3.Ըստ քեզ ինչու° դերվիշը չբարևեց քաղաքապետին։ Որով հետև չէր համարում, որ քաղաքապետը իրանից մեծ է

4.Ինչպիսին էր դերվիշը, գրիր և ասա` ինչու ես այդպես մտածում։ Խելախից էր ու ու լավ տածող

5.Ինչիպիսին էր քաղաքապետը, գրի`ր և ասա` ինչու ես այդպես մտածում։ Գոռոզ հպարտ ու հիմար

6.Ինչպե°ս կվերնագրեիր տեքստը։ Քաղաքա պետն ու ոչինչը

7.Տեքստից դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը։

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Powered by: Wordpress
Skip to toolbar