Մայրենի 20.05.22

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – Զարմանալի, տարօրինակ,

Ճանապարհ – ճամբա, ճամփա, ուղի

Իսկույն – Անմիջապես, անհապաղ, իսկույնևեթ

Ամուր – Ամրակուռ, ամրաձույլ, կուռ

Բուսնել – Ծլել, աճել, մակաշառավիղել

Խոշոր – Մեծ, ահագին, հսկայական

  • Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

  • Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:

Հրացանը թնդաց բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, և, եղջերուն, ընկավ:

Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

  • Ի՞նչ ես  կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ոչ․ կենդանիներին կյանքից զրկելը լավ բան չէ, օրինակ պատկերացրեք, որ կենդանիները մեզ որսային։

  • Շարունակի՛ր հորինել:

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել, ես այնքան զարմացա և վախեցա, որ մտածեցի թե դա երազ է։ Եվ հանկարծ տեսա իմ ընկերոջը՝ Մյունխհաուզենին, որը անկենդանացրել էր եղջերվին, և մահճակալը ասաց․ «քանի մեզ չի տեսել Մյունխաուզենը, դիր իրան վանդակի մեջ, քանի որ ինքը սպանել է ամենաբարի և սիրուն եղջերվին»։ Իսկ Մյունխհաուզենի ընկերը ասաց․ «էս երազ է։ Ես այստեղ կմնամ մինչև արթնանամ»։ Մահճակալը ասաց․ «եթե այդպես, ես քեզ կսպանեմ։» Իսկ Մյունխհաոզենի ընկերը ասաց․ «ինձ էդ միայն օգուտ է․ ավելի արագ կարթնանամ։» Եվ մահճակալը սպանեց Մյունխաոզենի ընկերոջը, բայց էդ եղել էր իրական, իսկ դա նշանակում էր, որ Մյունխաոզենի ընկերը իսկապես մահացավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *